Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման![]() 12 հունվարի 2024 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման։ Ասուլիսում այս մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, հայտնում է Panorama.am-ը։ «Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասել է Կարեն Թամազյանը։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել Մարգարայի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն մինչ օրս այն չի գործում։ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Թուրքիան փակել է ՀՀ հետ սահմանը 1993–ին՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հակամարտությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |