ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր ապացույցները` Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր ապացույցները` Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր ապացույցները` Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու վերաբերյալ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցությունը։

Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջում Արցախի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու համար։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում,

Նշվում է, որ ՀՀ–ն ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։

Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ, որով մեղադրում է Էներգետիկ խարտիայի պայմանագրի խախտման մեջ՝ Արցախի էներգետիկ ռեսուրսների շահագործման համար։ Հունվարի 12–ին Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել առաջին նիստը։ Ադրբեջանը փոխհատուցում է պահանջում Հայաստանից՝ Ադրբեջանին Արցախի «էներգետիկ ռեսուրսներից զրկելու և շահույթ ստանալու համար»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---