Բալայանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ![]() 13 հունվարի 2024 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը, որին ներկա էին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բալայանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ ի հաջորդումն ԵՄ խորհրդի որոշումների։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությանը։ Նա անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։ Հանդիպման մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի բարեփոխումների ու խաղաղության օրակարգին և խոստացել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը։ Իր ներածական խոսքի և հարց ու պատասխանի ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։ ՀՀ դեսպանը մանրամասնել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու դարձավ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |