Փաշինյան․ ԵԱՏՄ երկրների համար պետք է գործեն ընդհանուր էներգետիկ շուկաներ![]() 16 հունվարի 2024 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում նախանշել է գլխավոր առաջնահերթությունները: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը. էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրական գործունեության սկզբունքներով, հայտնում է Aysor.am-ը։ Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների ու գործիքների վերանայում։ Փաշինյանն ասել է, որ տնտեսական համագործակցության առանցքային տարրը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտն է։ «Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել տարանցիկ ներուժը և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ երկրների կողմից։ Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման ուղղությամբ՝ առավելագույնի հասցնելով միջազգային կազմակերպությունների և միջազգային զարգացման ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը։ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ ՀՀ-ն 1 տարի նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |