Գործադիրը հավանություն է տվել ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացմանը![]() 25 հունվարի 2024 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացմանը։ Հարցն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Որոշման մեջ նշվում է․«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.Հավանություն տալ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 2.Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: 3.Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ միջազգային պայմանագրում ամրագրած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 4.Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին»։ Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին: ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի որոշումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |