ՀՀ-ն ու Վրաստանի ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր են ստորագրել![]() 27 հունվարի 2024 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ Ստորագրվել են նաև մի շարք այլ փաստաթղթեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տամիլա Բարկալաիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |