Պապիկյան․ Ընդլայնել ենք ռազմատեխնիկական գործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ![]() 29 հունվարի 2024 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը 2023–ի ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ «Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր», - ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ «Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով։ Սա նպատակ է, որի ուղղությամբ, հավաստիացնում եմ, հստակ գործնական քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Սուրեն Պապիկյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է, որ ՀՀ համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ «Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |