Սիմոնյան․ Օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը

Սիմոնյան․ Օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է` իր համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի ալիքում։

«Այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։

«Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», - գրել է Սիմոնյանը ։

 Ուշագրավ
---