Փաշինյանն ու Դավիթ Յանը խոսել են AI բնագավառում ծրագրեր անելու հնարավորությունից![]() 30 հունվարի 2024 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին: Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ: Դավիթ Յանը ծնվել է 1968թ. հունիսի 3-ին Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo բառարանը: Նա նաև գրպանի համակարգչի ստեղծողն է: Յանը նաև «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից է, մասնակցել է նաև «ԹՈՒՄՈ» նախագծին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |