Պեսկով․ Կարևոր է, որ ՀՀ անդամակցումը ՄՔԴ–ին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա

Պեսկով․ Կարևոր է, որ ՀՀ անդամակցումը ՄՔԴ–ին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցումը ՄՔԴ–ին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա՝ Մոսկվան գնահատում է դրանք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ որոշումն ուժի մեջ է մտել։

«Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Սակայն մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումներն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո չազդեն մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք, և հուսով ենք հետագայում էլ զարգացնել», - ասել է Պեսկովը։

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաները հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։

Photo. Reuters
 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---