Փաշինյանն ու Քվինը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցեր են քննարկել

Փաշինյանն ու Քվինը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---