Ստեփանյանն ու Փոստանջյանը չեն զրկվել ավագանու մանդատից․ Ձայները չեն բավարարել![]() 7 փետրվարի 2024 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանի ու Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվել՝ ձայները չեն բավարարել։ Քվեարկությունը տեղի է ունեցել արտահերթ նիստում՝ ընդմիջումից հետո, հայտնում է Panorama.am-ը։ Ավելի վաղ նիստում դադարեցվել էին նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները։ Քվորումն ապահովվել էր «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամի օգնությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |