Միրզոյանը բարձրացրել է ՀՀ դրոշը Միջազգային քրեական դատարանում![]() 8 փետրվարի 2024 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Միջոցառման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձրացրել է ՀՀ դրոշը Միջազգային քրեական դատարանում։ Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |