ՔՊ-ականը՝ ՄՔԴ–ում Ալիևին դատի տալու մասին․ Նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ 9 փետրվարի 2024 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, արձագանքելով այն հարցին, թե արդյոք իր ներկայացրած ուժը պատրաստ է Միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ասել է, որ նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ։ Նա հավելել է, որ նպատակը հանցագործությունները պատժելն է, գրում է Panorama.am-ը։ «Որպես նպատակ ՀՀ-ն իր առաջ դրել է նպատակ բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, թե դրա արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, դա արդեն իրավական հարց է։ Այսինքն՝ որպես այդպիսին նպատակը ձևակերպված չէ կոնկրետ անձի դեմ, կամ որևէ այլ սուբյեկտի դեմ։ Նպատակը հանցագործությունները պատժելն է»,-հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը։ Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ ՀՀ–ում Հռոմի ստատուտի վավերացումը «այդ ինստիտուտներն իր անհիմն նկրտումների համար օգտագործելու փորձ է»: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |