ՀԷՑ․ Բուռն կառուցապատման հետևանքով էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ կա

ՀԷՑ․ Բուռն կառուցապատման հետևանքով էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ կա

PanARMENIAN.Net - 2016-23 թթ-ին Երևանում բուռն կառուցապատման հետևանքով առաջացել էր էլեկտրամատակարարման հզորությունների լուրջ դեֆիցիտ, որի բավարարումը ընկերության համար լուրջ խնդիր է եղել, արդյունքում, բոլոր բազմաբնակարանները սնվում էին ժամանակավոր սխեմայով։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀԷՑ տեխնիակական տնօրեն Դավիթ Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ այս տարիների ընթացքում լուրջ ներդրումներ են կատարվել, որի արդյունքում իրականացվել է Մաշտոցի պողոտայի թունելի վերակառուցում, Ծիծեռնակաբերդից կաբելների տեղափոխումը, ինչպես նաև բաշխիչ կետերի կառուցում և հզորությունների տեղափոխություն Ծիծեռնակաբերդի ենթակայանից դեպի քաղաքի կենտրոն, ստեղծվել է նաև մագիստրալային նոր կենտրոն, որը ամբողջապես բավարարել է քաղաքի կենտրոնի հզորությունների բաշխման խնդիրը, գրում է «Փաստինֆոն»։

Գրիգորյանի դիտարկմամբ, երբ անջատում է լինում՝ սպառողը վերաբերում է ՀԷՑ-ին այնպես, կարծես հենց ՀԷՑ-ն է մեղավոր, որ անջատվեց։

«Բայց էներգոհամակարկարգը կառուցված է արտադրողներից, հաղորդողներից, բաշխողներից և սպառողներից։ Այս 4 մասնակիցներն էլ իրենց պատասխանատվությունն ունեն, որևէ մեկի մոտ վթարը բերում է նաև այլ բաժանորդների հոսանքազրկման, որը սպառողները որպես կանոն վերագրում են ՀԷՑ-ին։

Մինչդեռ վերջին աղմկահարույց, նաեւ կառավարության նիստի ժամանակ անջատումների հիմքով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը վկայում է, որ դա պայմանավորված էր Բարձրավոտ էլեկտրական ցանցերում տեղի ունեցած վթարով։ Ընդ որում՝ ԲԷՑ-ում վթարները բերում են հենց մասշտաբային անջատումների։ Վերջերս անգամ նաև Աջափնյակում էր տեղի ունեցել մասսայական անջատում, որը նույնպես պայմանավորված էր ԲԷՑ-ում վթարով, չեմ ասում՝ մեր մոտ չի լինում, բայց բոլոր բաղադրիչներում վթարները վերագրվում է ՀԷՑ-ին, ինչի արդարացի չէ»,–ասել է նա։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր բաժանորդ պետք է իմանա, որ Երևանում 4 ժամից ավելի, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում (բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակները) ՀԷՑ-ը տուգանք է վճարում։

Ընթերցեք նաև․ Տնօրեն․ Երևանում 4-ից, մարզերում 8 ժամից ավելի հոսանքազրկման դեպքում ՀԷՑ–ը տուգանք է վճարում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---