Տնօրեն․ Երևանում` 4-ից, մարզերում` 8 ժամից ավելի հոսանքազրկման դեպքում ՀԷՑ–ը տուգանք է վճարում

Տնօրեն․ Երևանում` 4-ից, մարզերում` 8 ժամից ավելի հոսանքազրկման դեպքում ՀԷՑ–ը տուգանք է վճարում

PanARMENIAN.Net - Երևանում 4 ժամից ավելի, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում (բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակները) ՀԷՑ-ը տուգանք է վճարում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր բաժանորդ պետք է դա իմանա։

«Դրա համար կարիք չկա դիմել ընկերությանը, դա ավտոմատ հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչև 2500 դրամ՝ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Անցած տարիների ընթացքում մոտ 600 մլն դրամի վճարում ունենք՝ որպես տուգանք»,-ասել է Կարեն Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։

Փոխհատուցումը, ըստ տնօրենի, երևում է բաժանորդի անհատական քարտում։

Նա նշել է, որ իրականացվող ներդրումային ծրագրերի ավարտին էլեկտրաէներգիայի անջատումների հարցում ընկերությունն ունենալու է էական բարելավումներ։

«Մեր ընկերության ֆինանսական կայունությունն ունի շատ բարձր մակարդակ։ Պատրաստ ենք լուծել մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, մարտահրավերները, շարունակելու ենք համագործակցությունը բոլոր տեսակի ֆինանսական և ինժեներական կառույցների հետ»,-ասել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---