ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները

ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները: Նման որոշում է կայացվել կառավարության նիստում:

Ըստ որոշման Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը Բելգիայի Թագավորություն, ք. Բրյուսել), հայտնում է Sputnik Արմենիան։

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Մոնս):

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Ավստրիայի Հանրապետություն, ք. Վիեննա):

Ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ ուներ, իսկ ԵԱՀԿ-ում՝ ՊՆ ներկայացուցիչ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---