Գևորգ Պապոյանը կմեկնի Թուրքիա՝ ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի նիստին![]() 20 փետրվարի 2024 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փետրվարի 22–ի կմեկնի Թուրքիա։ Նա մասնակցելու է այնտեղ կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։ Պապոյանի գործուղման մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար 2024 թ. փետրվարի 22–24–ը Ստամբուլ գործուղել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին»,– նշված է Սիմոնյանի կարգադրության մեջ: Կոմիտեի նիստը կանցնի փետրվարի 22-24–ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |