Բորելն ուզում է այցելել ՀՀ․ ԱԳՆ–ն ողջունել է և հայտնել՝ այցն օրակարգում է![]() 22 փետրվարի 2024 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։ Նա այդ մասին ասել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ։ «Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ավելի ուշ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ օրակարգում կա Բորելի այցը ՀՀ, որը, իհարկե, ողջունվում է Հայաստանի կողմից։ «Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք դրան ավելի մոտ ժամանակահատվածում», - ասել է նա։ ԵՄ դեսպանը նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես՝ անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով։ «Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ ՍԵՊԱ-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասել է նա։ Դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով նոր օրակարգից՝ նշել է, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։ Photo. Reuters ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |