Պեսկով․ Շարունակում ենք շփումները ՀՀ հետ՝ պարզաբանելու ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը

Պեսկով․ Շարունակում ենք շփումները ՀՀ հետ՝ պարզաբանելու ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները ՀՀ հետ՝ ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պարզաբանելու համար։

Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։

«Եթե ելնելու լինենք փաստաթղթերի տեքստից, ապա այդպիսի ռեժիմ դե–յուրե ուղղակի գոյություն չունի»,–ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ հայ գործընկերների հետ շփումները բավականին հաճախակի են։

«Անշուշտ, մենք դա պարզաբանելու ենք»,–ասել է Պեսկովը։

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---