ԵԽ կոչը ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԵԽ կոչը ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց՝ կոչ անելով ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Զեկույցներից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արվում.

Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»,–ասվում է գրառման մեջ։

Հունվարին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---