Էդմոն Մարուքյանը թողնում է պաշտոնը՝ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականները տարբեր են![]() 1 մարտի 2024 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններն անհնարին է դարձնում իր հետագա աշխատանքը։ «Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում: Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,–ասվում է գրառման մեջ։ Էդմոն Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022–ի մարտին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |