Էդմոն Մարուքյանը թողնում է պաշտոնը՝ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականները տարբեր են

Էդմոն Մարուքյանը թողնում է պաշտոնը՝ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականները տարբեր են

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններն անհնարին է դարձնում իր հետագա աշխատանքը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,–ասվում է գրառման մեջ։

Էդմոն Մարուքյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2022–ի մարտին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---