Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում. Սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար![]() 1 մարտի 2024 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։ Այդ մասին Քըլըչը հայտնել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ։ «Ես պարոն Ռուբինյանին ուզում եմ առաջարկել հաջորդ շաբաթ Երևանում հանդել, և դա կդառնա պատմական իրադարձություն»,– նշել է Քըլըչը, գրում է Sputnik Արմենիան։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծել է, որ երկուսով ավելի ուշ կքննարկեն այդ հարցը։ «Ես և դուք ավելի ուշ կորոշենք, թե երբ կհանդիպենք և որտեղ»,– ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։ Ռուբինյանն ավելի ուշ ասել է, որ խոսել են Քըլըչի հետ և սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, տեղեկացնում է Factor.am-ը։ Երևանն ու Անկարան 2021–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և մարդասիրական օգնության երկու խմբաքանակ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |