Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում. Սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար

Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում. Սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։ Այդ մասին Քըլըչը հայտնել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ։

«Ես պարոն Ռուբինյանին ուզում եմ առաջարկել հաջորդ շաբաթ Երևանում հանդել, և դա կդառնա պատմական իրադարձություն»,– նշել է Քըլըչը, գրում է Sputnik Արմենիան։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծել է, որ երկուսով ավելի ուշ կքննարկեն այդ հարցը։

«Ես և դուք ավելի ուշ կորոշենք, թե երբ կհանդիպենք և որտեղ»,– ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

Ռուբինյանն ավելի ուշ ասել է, որ խոսել են Քըլըչի հետ և սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, տեղեկացնում է Factor.am-ը։

Երևանն ու Անկարան 2021–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և մարդասիրական օգնության երկու խմբաքանակ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---