Միրզոյանն ու Կլաարն Անթալիայում քննարկել են վերջին զարգացումները տարածաշրջանում

Միրզոյանն ու Կլաարն Անթալիայում քննարկել են վերջին զարգացումները տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները, հայտնում է ԱԳՆ–ն։

Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի Դիվանագիտական համաժողովին։ Նա մասնակցել է բանավեճերի և երկկողմ հանդիպումներ է ունեցել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---