Ըստ Դենդիասի՝ ՀՀ-Հունաստան- Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը պաշտպանության ոլորտում հնարավոր է![]() 4 մարտի 2024 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ գործակցությունը պաշտպանության ոլորտում։ Նա նշել է, որ ստեղծվել է հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև, բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, հայտնում է «Փաստինֆոն»։ «Կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- նշել է նա։ Դենդիասը հավելել է, որ Հունաստանը վճռականորեն դեմ է ցանկացած ռազմական գործողության՝ տարածաշրջանում, կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքների համաձայն։ Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապոյանը ավելի վաղ ասել էր, որ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել է արվել միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ համագործակցության հնարավորություններին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |