7 մայիսի 2009 - 14:12 AMT
Թուրքիայից Հայաստան օպտիկական մալուխի անցկացման մասին բանակցություններն դադարեցվել են
Այժմ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքների վերականգնման շուրջ բանակցություններ չեն տարվում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը «Turkish Telecom»-ի հիմնական ընկերություններից մեկի հետ օպտիկական կանալի ստեղծման մասին, որը կապի այլընտրանքային ուղի կապահովեր Հայաստանի համար, դադարեցվել է անորոշ ժամանակով: Ըստ Ա.Բեգլոյանի, պատճառներից մեկը թուրքական ընկերության կողմից բանակցությունների ձգձգումն է:

Միեւնույն ժամանակ, բանակցությունները թուրքական կողմի հետ, ըստ Բեգլոյնի, թույլ տվեցին ընկերությանը դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի այն ընկերությունների հետ, որոնք ներկայացնում են Վրաստանի տարածքով անցնող ինտերնետ-կանալները: «Մենք կարողացանք արդյունավետ բանակցություններ անցկացնել համագործակցող ընկերությունների հետ եւ չորս լրացուցիչ կանալ վարձակալել, ինչը զգալիորեն կավելացնի մեր ցանցի թողունակությունը»,-ասել է Ա.Բեգլոյանը:

«Ինչ վերաբերում է թուրքական օպերատորի հետ հետագա բանակցություննեին, ապա այս պահի դրությամբ դրանք դադարեցված են այն արագացնելու գործարար անհրաժեշտություն մենք չունենք: Եթե թուրքական կողմը նոր առաջարկներով հանդես գա, մենք կքննարկենք դրանք` ելնելով մեր հաճախորդների, ուրեմն նաեւ մեր ընկերության շահերից»,-հաղորդել է մամլո քարտուղարը: