ՏՏ համայնքը մինչև 2033-ը ոլորտում $6․3 մլրդ-ի աճ է ակնկալում

ՏՏ համայնքը մինչև 2033-ը ոլորտում $6․3 մլրդ-ի աճ է ակնկալում

PanARMENIAN.Net - ՏՏ համայնքը մինչև 2033 թվականը ոլորտում 6,3 միլիարդ դոլարի աճ է ակնկալում։ Այդ մասին «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՏՏ համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը։

«Աճի սցենարի պարագայում ակնկալվում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կաճի երկու անգամ ավելի արագ, քան համախառն ներքին արդյունքը՝ 2033 թվականին հասնելով 6,3 միլիարդ դոլարի։ Իսկ բազային սցենարի դեպքում ենթադրվում է, որ ոլորտի աճը կդանդաղի և կկազմի 8 տոկոս, գրեթե հավասար ՀՆԱ-ի աճին և 2033 թվականին կհասնենք 2,4 միլիարդ դոլարի»,- ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտի աճը կանխատեսվում է տարեկան 15 տոկոս, ՀՆԱ-ի 7 տոկոս աճի համեմատ։

«Աճի սցենարի պարագայում կգերազանցվի մոտ 7 միլիարդ դոլար արժեքով հավելյալ ՀՆԱ հաջորդ տաս տարիների ընթացքում»,- նշել է Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---