Միրզոյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---