ՀՀ–ն դիվներկայացուցչություն կբացի Կիպրոսում, Կիպրոսը՝ դեսպանատուն Երևանում

ՀՀ–ն  դիվներկայացուցչություն կբացի Կիպրոսում, Կիպրոսը՝ դեսպանատուն Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ որոշվել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։

«Բացումը կլինի հնարավոր ամենամոտ ապագայում։ Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։ Վստահ եմ, որ լուրջ դիվանագիտական ներկայությունը երկու երկրների մայրքաղաքաներում միայն կկարողանան նպաստել հարաբերությունների ամրապնդմանը»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Կոմբոսն իր հերթին հայտարարել է, որ Կիպրոսն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարևորությունը։ Այն, անշուշտ, նաև խորհրդանշական է, բայց և կհանդիսանա ամուր հարթակը, որը կհանգեցնի երկու երկրների համագործակցության օրակարգի առավել ամրապնդման ու խորացման»,- ասել է Կոմբոսը։

Նա շեշտել է, որ Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացմանը և ԵՄ առաքելության ավելացմանը Հայաստանում։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և այցով Երևանում գտնվող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը կարևորվել են երկու երկրների սերտ համագործակցությունն ինչպես Եվրամիության և այլ միջազգային հարթակներում, այնպես էլ երկկողմ օրակարգային թեմաների շուրջ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու հարցին և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետում խնդրի լուծմանը հասնելու պատրաստակամությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---