Սիմոնյանը՝ Էստոնիայի վարչապետին․ Գործակցության չիրացված մեծ ներուժ կա![]() 9 մարտի 2024 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Էստոնիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի վարչապետ Կայա Կալասի հետ հանդիպմանն ասել է, որ երկկողմ հարաբերություններում գործակցության չիրացված մեծ ներուժ կա։ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները վարում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-էստոնական համագործակցությունը կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի, թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ բերած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կարևորել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Նա վարչապետին նաև ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |