Էրդողանն ասել է՝ մարտի 31-ի ընտրությունները վերջինն են լինելու իր համար

Էրդողանն ասել  է՝ մարտի 31-ի ընտրությունները վերջինն են լինելու իր համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինելու են իր համար վերջինը՝ նկատի ունենալով գործող օրենսդրությունը։

«Ինձ համար սա ավարտ է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում»,-ասել է նա, հայտնում է Vesti.ru-ն թուրքական հեռստաալիքների վրա հղումով։

Էրդողանը հավելել է, որ մարտի 31–ի ընտրությունների արդյունքներով գործերը կփոխանցվեն նրանց, ովքեր կղեկավարեն երկիրն իրենից հետո։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---