Նեթանյահու. Իսրայելը բարոյական քարոզ չի լսի Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանից

Նեթանյահու. Իսրայելը բարոյական քարոզ չի լսի Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանից

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելին ուղղված մեղադրանքներին, հիշեցրել է նրան Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Պատերազմի օրենքներով առաջնորդվող Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է հայերի Հոլոքոսթը, սպանում քրդերին իր երկրում, ուր ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,- ասվում է գրառման մեջ:

Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Նեթանյահուի հասցեին Գազայի ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների համար և համեմատել նրան Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---