IADN. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի ՀՀ

IADN. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի ՀՀ

PanARMENIAN.Net - Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան` ռազմավարական նշանակության արտահանումների նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է IADN-ն՝ Հնդկաստանի օդատիեզերական պաշտպանության նորությունները։

Նշվում է, որ այդ նույն նպատակի համար HAL & CONCOR-ը համատեղ աշխատանքային խումբ է ստեղծել։

«HAL & CONCOR-ն այդ նույն նպատակի համար ստեղծել է HALCON՝ համատեղ աշխատանքային խումբը: Դա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---