Բաքվում տագնապած են․ Քաղաքի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառել

Բաքվում տագնապած են․ Քաղաքի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառել

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում ադրբեջանական տիրույթում լուրեր են տարածվել, թե Բաքվի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառվում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ անհայտ անձանց կողմից նման բովանդակության գրքերի վաճառքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, գրում է ադրբեջանական APA-ն։

Նշվել է նաև, որ հետաքննության արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի։

Մեկ այլ ադրբեջանական լրատվամիջոց՝ Minval.az-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ գրքույկների վրա լատինատառ գրված է՝ ditord:

Նշվում է նաև, որ ՆԳՆ–ն միջոցներ է «ձեռնարկում հայկական քարոզչության դեմ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---