Գյուղապետ․ Ադրբեջանը Ոսկեպարը չի կարող ուզել` 7-րդ դարի եկեղեցին ո՞նց կարող է ուզել

Գյուղապետ․ Ադրբեջանը Ոսկեպարը չի կարող ուզել` 7-րդ դարի եկեղեցին ո՞նց կարող է ուզել

PanARMENIAN.Net - Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, անդրադառնալով 4 հայկական գյուղն իրեն հանձնելու Բաքվի պահանջին, ասել է, որ Ադրբեջանը Ոսկեպարը չի կարող ուզել` Ոսկեպարը հայկական տարածք է, հայկական հող է 100-ավոր տարիների պատմություն ունի, 7-րդ դարի եկեղեցին Ադրբեջանը ո՞նց կարող է ուզել։ Այդ մասին նա ասել է «Փաստինֆոյի» հետ զրույցում։

«Ոսկեպարում հանգիստ վճակ է։ Սուտ տեղեկատվություն է տարածվում, գյուղն իր առօրյայով է զբաղվում, իր տեղում է, ոչ մի ընկճվածություն չկա։ էդ հայտարարություններն էլ հաշվի առնող չկա։ Դուխով ապրում ենք»,-ասել է Աղբալյանը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Պաշտոնական Երեւանը դեռ չի արձագանքել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---