ՌԴ ԱԳՆ․ ՄԹ ՊՆ փոխղեկավարի խոսքերը վկայում են՝ Արևմուտքը ձգտում է ՀՀ–ն գործիք դարձնելու Մոսկվայի դեմ

ՌԴ ԱԳՆ․ ՄԹ ՊՆ փոխղեկավարի խոսքերը վկայում են՝ Արևմուտքը ձգտում է ՀՀ–ն գործիք դարձնելու Մոսկվայի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ–ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությունը, թե Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»՝ հայտարարելով, որ դա վկայում է այն մասին, որ Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ։

Նշվում է, որ սա առիթ է լուրջ մտածելու ՀՀ պատասխանատու քաղաքական գործիչների համար, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ուշադրություն դարձրեցինք Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի այն հայտարարությանը, որ Լոնդոնը պատրաստ է աջակցել ՀՀ–ին՝ ի դեսմ ՌԴ–ից բխող սպառնալիքների։ Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում Հարավային Կովկասում, իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիփիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ որդեգրած գծի համար։ Սա առիթ է լուրջ մտածելու ՀՀ պատասխանատու քաղաքական գործիչների համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփփին հայտարարել է, որ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ–ում անդամությունը սառեցնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեմ։

«Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը (ՀԱՊԿ–ում անդամությունը սառեցնելու մասին) որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում և կհամագործակցի ՆԱՏՕ–ի իր դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս ՌԴ–ից բխող սպառնալիքների»,–ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---