Պեսկով․ ՀՀ–ն ծանուցել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին

Պեսկով․ ՀՀ–ն ծանուցել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն ծանուցում է ստացել Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։

Նա հավելել է, որ, անկասկած, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում շարունակվում են, գրում է ՏԱՍՍ–ը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել: Նա նշել էր, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայկական կողմն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---