Սիմոնյան․ ՀՀ–ն հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ խորացնելու գործակցությունը![]() 14 մարտի 2024 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի մարտի 13–ի բանաձևին, նշել է, որ Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել դրա դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ գործակցության խորացման ուղղությամբ։ Սիմոնյանի արձագանքը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում։ «Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար: Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,–ասվում է գրառման մեջ։ Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |