Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում![]() 23 մարտի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրի խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Հանդիպումը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |