Կոբախիձե․ Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը![]() 25 մարտի 2024 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, հայտնում է Արմենպրեսը։ «Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր, վարչապետ պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Վրաստանի վարչապետը։ Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։ Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |