2023–ին ԱԱԾ–ն կանխել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ![]() 25 մարտի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը, անդրադարձել է նաև կիբերանվտանգությանը։ Նա նշել է, որ կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ, հայտնում է Аuroranews.am-ը։ ԱԱԾ կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգերին, նաև՝ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին։ Աբազյանը տեղեկացրել է նաև, որ մինչև 2023թ. ավարտը ԱԱԾ-ում ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի մոտ 20%-ը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը մոտ 57%-ով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |