Ֆրանսիայի դեսպան․ Ոտնահարվում է ԼՂ հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչված է Միջազգային դատարանի կողմից

Ֆրանսիայի դեսպան․ Ոտնահարվում է ԼՂ հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչված է Միջազգային դատարանի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է։

Նա նաև դեպի Ստեփանակարետ տանող ամայի ճանապարհի լուսանկարն է հրապարակել։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100,000 հայ ստիպված է եղել լքել իր տունը: Միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարված է», - ասվում է գրառման մեջ։

Դըկոտինյին և Հայաստանում գտնվող ֆրանսիացի պատգամավորները ԵՄ առաքելության պարեկության շրջանակում ծանոթացել են Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում տիրող անվտանգային իրավիճակին։ Այդ մասին ևս դեսպանը գրել է մեկ այլ գրառման մեջ։

«Այս լեռներում Ադրբեջնը ՀՀ ինքնիշխան տարածքի մեծ հատվածներ է գրավել։ Օկուպացիան պետք է դադարեցվի»,–գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---