Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում27 մարտի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Fastex-ը շարունակում է կրիպտոշուկային և Web3 ոլորտին նվիրված տեղեկատվական հանդիպումները ftNFT ֆիջիթալ սփեյսում։ Այստեղ մարտի 23-ին տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը, որի շրջանակում ոլորտի մասնագետները միավորվել են ընթացիկ իրավիճակին ու զարգացումներին վերաբերող քննարկումների շուրջ: Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը:
Առաջին ելույթն Արտյոմ Հարությունյանինն էր, ով Web3 զարգացման հիմնադրամի համահիմնադիրն է: Նա խոսել է ապակենտրոնացված հավելվածների (dApps), դրանց զարգացման ուղիների, կիրառության և առավելությունների մասին, ինչպես նաև կիսվել է վիճակագրական տվյալներով և հայտնի հավելվածների գրանցած հաջողություններով: «Firo» և «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն անդրադարձել է բլոկչեյն տեխնոլոգիաներին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող են ընկերությունները և անհատները հաջողակ բիզնես ունենալ բլոկչեյնում:
Խոսնակների ելույթներին հաջորդել է պանելային ակտիվ քննարկումը, որին միացել է նաև Fastex-ի Web3-ի ղեկավար Արմեն Չախոյանը: Այդ շրջանակում խոսնակների և մասնակիցների միջև ստեղծվել է իրական կրիպտոմիջավայր, որտեղ քննարկվել են ոլորտի նորամուծությունները, մասնագետները կիսվել են իրենց փորձով և տեսլականով: Մասնակիցների շարքում էին նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը և նույն ֆակուլտետի ուսանողները, որոնք հարցեր են ուղղել խոսնակներին և ստացել սպառիչ պատասխաններ: Web3 տեղեկատվական հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, և Fastex-ը լիահույս է, որ շատերի համար այս միջոցառումներն ուղեցույց կհանդիսանան Web3-ում իրենց ուղին կերտելու գործընթացում:
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |