ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուսում» ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը![]() 27 մարտի 2024 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, քանի որ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այդ մասին հայտնել է ԱԺ մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը և փոխնախագահ Հակոբ Արշակյանն ավելի վաղ դատապարտել էին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, որը 140 մարդու կյանք է խլել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |