Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում

Զախարովա․ ՀՀ–ն կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով պատրանքին, թե ԵՄ հետ մերձեցումը բարգավաճում է բերում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը կարող է ծուղակում հայտնվել՝ տրվելով այն պատրանքին, որ ԵՄ հետ մերձեցումը բարեկեցություն և բարգավաճում է բերում, քանի որ «հավաքական Արևմուտքի սին խոտուսմները, որպես կանոն, վերածվում են լծի»։

«Այն ամենն, ինչ հօգուտ Հայաստանի ժողովրդի է, կարող է միայն ողջունվել։ Կարևորն այն է, որ ԵՄ երգերի գառան մորթու տակ թաքնված չլինեն, ինչպես միշտ, արյունարբու գայլը կամ վագրը։ Սա է խնդիրը։ Նրանք հենց այդպես են ներթափանցում այն պետությունների ներքին կյանք, նախագծեր, որոնք նոր են թափ հավաքում, լինելով ժողովրդավարական անցման փուլում, հանդիսանալով զարգացող պետություն՝ հենց այդ սոուսի տակ, դրանում է մեծ վտանգը»,–ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ ոչ ոք չի պատրաստվում համոզել Հայաստանին հետ կանգնել նրանից, ինչ բարգավաճում և բարեկեցություն է բերում։

«Գլխավորն այն է, որ դա հենց բարեկեցություն և բարգավաճում լինի, ոչ թե իր վարկերով դարերով լծի տակ դնելու, համաշխարհային կապիտալին ծառայեցնելու փորձ՝ քանդելով ներսի դարերով կերտված ավանդույթներն ու դրվածքը, որոնք կազմում են ազգային մշակույթի հիմքը, և «Հանուն ամեն լավի» կարգախոսի ներքո հետ շպրտել երկիրը։ Սա է հարցը։ Չէ որ հիմա Արևմուտքը վտանգավոր է ոչ թե սին խոստումներ բաժանելով ու դրանք չկատարելով, այլ նրանով, որ բարգավճման խոստումների քողի տակ իրականում սկսում է արյուն խմել, իսկ հետո բառացիորեն ոչնչացնում է այն, ինչ մինչ այդ իսկապես բարգավաճ էր ու բարեկեցիկ»,–ասել է նա։

Ապրիլի 5–ին Բրյուսելուրմ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակի հանդիպումը, որը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---