Զախարովա․ ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումն անհանգստացնում է Ռուսաստանին28 մարտի 2024 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։ Ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակի հանդիպումը, որը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը։ «Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5–ի հանդիպումը շատերին անհանգստացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները մտահոգում են Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներն ուղիղ ասում են մեր գործընկերներին, որ իրենց հիմնական ուղղվածությունը ՌԴ դեմ է։ Հենց այդպես էլ ասում են, բաց տեքստով»,–նշել է նա Տելեգրամի ալիքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ըստ նրա, այդպիսի հանդիպումները մտահոգում են տարածաշրջանի երկրների մեծ մասին, քանի որ միտված են ոչ թե խաղաղության հաստատմնը ՀՀ և Ադրբեջանի միջև, այլ «Արևմուտքի ներթափանցմանը Հարավային Կովկաս իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, հակառուսական օրակարգին հետևելու պարտադրանքը, Մոսկվայի հետ դարավոր կապերի քանդմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»։ Նա հավելել է, որ մեծ հարց է, թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ «Չէ որ Հայաստանին ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականցման գործիքի, որոնք արմատապես տարբերվում են հայ ժողովրդի շահերից»,–եզրափակել է Զախարովան։ Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից, որին մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, համարելով դա «հայամետ դիրքորոշման դրսևորում»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Նշվում է, որ «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայամետ դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում»: Ասվում է նաև, որ այդ դեպքում «ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կկիսեն պատասխանատվությունը ՀՀ ապակայունացնող գործողությունների համար»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |