Զախարովա. Ադրբեջանի կողմից Կիևին զենքի մատակարարման լուրը ստուգվում է28 մարտի 2024 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ի ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին բոլոր տվյալները մանրակրկիտ ստուգվում են ռուսական գերատեսչությունների կողմից։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանի կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ լուրերը մեկնաբանելու խնդրանքին։ «Բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են մեր պրոֆիլային ուժային գերատեսչությունների կողմից»,–ասել է Զախարովան։ «Այն ամենը, ինչ հանրայնացվում է, և ոչ միայն հրապարակավ, մենք մանրակրկիտ կերպով քննարկում ենք բոլոր կողմերի հետ։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է այդ ինֆորմացիան։ Նորից շեշտեմ, որ մենք սերտ շփման մեջ ենք այդ հարցի շուրջ ինչպես այլ երկրների, այնպես էլ Ադրբեջանի հետ, բացի արևմտյան երկրներից։ Մենք դիտարկում ու ստուգում ենք բոլոր տվյալները»,- ասել է Զախարովան։ Նա շեշտել է, որ ՌԴ համար «զենքի մատակարարման թեման սկզբունքային է», քանի որ նման գործողությունները «սպառնալիք են ՌԴ և նրա քաղաքացիների համար»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |