Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը

Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներից։

Մանավորապես, նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչելու Փաշինյանի որոշումը Պրահայի գագաթնաժողովում։

«Երբ 2022–ին Պրահայում, այսպես կոչված Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, այն մասին, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մեզ ոչ ոք տեղյակ չպասհեց։ Հետո, հերթական հանդիպման ժամանակ Պուտնը Փաշինյանին ասաց՝ «զարմացանք, որ այդպես եք որոշել»։ Ոչ մի բացատրություն չի եղել, Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարվա ջանքերին զուգահեռ պետք է նաև ինչ–որ կերպ կարգավորել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը, և մենք դրանով զբաղվում էինք»,–ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ բոլոր եռակողմ պայմանավորվածությունները սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, ընդհանուր առմամբ՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ այդ ամենը համաձայնեցվել է ՌԴ ակտիվ նախաձեռնողական դերակատարությամբ։

«Եվ դրան զուգահեռ, ԵՄ–ն քաշում էր հայերին ու ադրբեջանցիներին իր կողմ, և Փաշինյանն այդ գաղափարի գլխավոր կողմնակիցն էր՝ ԵՄ ու ԱՄՆ հարթակում աշխատելու։ Նրանք կանոնավոր կերպով մեկնում էին այնտեղ, ի վնաս ՌԴ տարածքում նախատեսվող հանդիպումների։

Բայց երբ նա ինքը ստորագրեց, որ այդ տարածքն Ադրբեջանի մաս է, կարգավիճակի մասին հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին լքել Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանը հարցրեց Պուտինին՝ «ինչո՞ւ եք բախտի քմահաճույքին հանձնել ղարաբաղիցներին»։ Պատասխանը եղավ՝ i սեր Ատծո, այդ դուք եք որոշել, որ նրանք այլևս քաղաքացիներ չեն, կամ չեն հավակնում Ադրբեջանից զատ այլ քաղաքացիության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը հավելել է, որ երբ լինում էր Երևանում, նրան թվում էր, որ Փաշինյանն այնուամենայնիվ հասկանում է Հայաստանի շահը ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունից։

«Բայց հիմա ՀՀ պաշտոնյաները Հայաստանի Անվտանգության խորհրդում և խորհրդարանում ուղիղ ասում են, որ պետք է ավելի շատ հենվել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ–ն, իբր, չի կատարում իր պարտավորությունները ՀՀ հանդեպ։ Այսինք, ըստ էության վերադարձ է արվում այն արտահայտություններին ու գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորել էր «Ելք» շարժումը»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---